211652_close_icon
views-count1202 դիտում article-date 16:59 31-08-2021

Եղանակի կանխատեսումը՝ առաջիկա 5 օրերի համար

Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում ձևավորվել է բարձր ջերմային ֆոն։ Օգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է +38․․․+40 աստիճան։

Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 1-ին, 2-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սեպտեմբերի 3-ին և 4-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ին և 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով:

Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր