211652_close_icon
views-count1322 դիտում article-date 18:42 30-08-2021

Արթուր Դավթյանը ՌԴ-ում կմասնակցի միջազգային համաժողովի. նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազի հետ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու Վլադիվոստոկ քաղաքում սեպտեմբերի 2-ից 4-ը անցկացվող Արեւելյան տնտեսական 6-րդ համաժողովին։ Այս մասին  տեղեկանում ենք Դատախազությունից։

Այցը տեղի է ունենում ՌԴ կառավարության նախագահի տեղակալ, Հեռավորարեւելյան դաշնային շրջանում  ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի հրավերով։

Արթուր Դավթյանը կմասնակցի  համաժողովի շրջանակում կայանալիք «Ազգային օրենսդրությունը եւ վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանը, եւ հանդես կգա ելույթով։

Այցի շրջանակում նախատեսված է հանդիպում ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ:

Նմանատիպ նյութեր