Անահիտ Ավանեսյանը վրացի պաշտոնակցի հետ պայմանավորվել է փորձի փոխանակմամբ ամրապնդել գործակցությունը համավարակի պայմաններում
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի գործընկերոջս՝ Եկատերինե Տիկարաձեի հետ։
Զրուցել ենք հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացման և բարեկամական կապերի ամրապնդման հարցերի շուրջ, անդրադարձել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին, հետագա ձեռնարկվող քայլերին։
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել փորձի և գիտելիքների փոխանակմամբ համավարակի պայմաններում ամրապնդել գործակցությունը` միասնական ջանքերով համավարակի հետ կապված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու նպատակով»: