211652_close_icon
views-count1949 դիտում article-date 23:06 27-08-2021

Արշակ Կարապետյանն ընդունել է Ղազախստանի դեսպանին. քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցությանն առնչվող հարցեր

Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին:

Դեսպանը շնորհավորել է Արշակ Կարապետյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ պատասխանատու պետական առաքելության մեջ:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է ՀՀ շուրջ ձևավորված անվտանգային միջավայրը:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ղազախական համագործակցության, երկու երկրների փոխգործակցության ընդլայնման, ինչպես նաև  բազմակողմ  ձևաչափերով  պլանավորված  միջոցառումների  իրականացմանն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր