211652_close_icon
views-count88763 դիտում article-date 17:54 27-08-2021

Նոր մանրամասներ Կոտայքի մարզի Նոր Գեղի գերեզմանների հարևանությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարից. պարզվել է մահացածների, վիրավորների և վարորդների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Ինչպես տեղեկացանք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ  Արտակ Գևորգյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի  3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է  2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

 Վ. Թադևոսյանից տեղեկանում ենք նաև, որ պարզվել է վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:
 
 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող  Գագիկ Շամշյանը,  պարզվել է՝  Ivekօ  մակնիշի ավտոմեքենան վարել է Նոր Գեղի գյուղի բնակիչ, 43-ամյա Վարուժան Աղասարյանը, իսկ Mercedes –ը վարել է  նրա համագյուղացի, 38-ամյա Անդրանիկ Սեդրակյանը:

 Վթարի հետևանքով Ա. Սեդրակյանը, նրա ուղևոր, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 17-ամյա Արման Բաղդասարյանը տեղում մահացել են, իսկ ուղևորներ, Նոր Գեղի գյուղի բնակիչներ, 14-ամյա Արամ Սեդրակյանը և 15-ամյա Պարգև Սեդրակյանը մարմնական վնասվածքներով  տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոն, իսկ  Ivekօ-ի վարոդ Վ. Աղասարյանը՝ «Արմենիա» բժշկական կենտրոն:

Երեկ՝ օգոստոսի 26-ին, ժամը 21:50-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնից  ոստիկանության Նաիրիի բաժին տեղեկացրել են, որ  վիրավորներից Արամ Սեդրակյանը հիվանդանոցում մահացել է:

​Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից  հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 26-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել  Կոտայքի մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում Աբովյան-Նոր Հաճն-Նոր Գեղի ավտոճանապարհին՝ Նոր Գեղի վարչական տարածքի գերեզմանոցների հարևանությամբ բախվել էին Mercedes և  կցորդիչով Ivekօ մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 5 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել էին Աբովյանի և Երևանի տարբեր հիվանդանոցներ: Վիրավորներից   2-ը մահացել էին:

Բախման հետևանքով Mercedes ը վերածվել էր մետաղե ջարոդոնի, իսկ վարորդին ավտոմեքենայից դուրս էին բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 47 հրշեջ-փրկարարական  ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող  թիվ 16 փրկարար ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա:

Օպերատիվ էին գործել բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն էին ցուցաբերել:

Օպերատիվորեն  ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի  1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար  Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և   դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Արթուր Զոհրաբյանն ու  Հայաստանի  քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատախանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից  ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ  Ռուբեն Հակոբյանի և  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ Ռ. Հակոբյանի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ,  որտեղ էլ հարուցվել  էր քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում էին վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում էր, որ բախման հետևանքով  Ivekօ-ն  դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև հողաթմբերին և հայտնվել գերեզմաններում, կոտրելով 2-3 տապանաքարեր: 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի      
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 224+
224+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր