ՀՀ նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ արցախցի երեխաները հանգստանում են Լոռիում
Հանրապետության նախագահի աշխատակազմը շարունակում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված ընտանիքների համար իրականացնել տարբեր բնույթի սոցիալական աջակցության ծրագրեր:
Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ Արցախի Հանրապետության Շուշիի, Հադրութի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջաններից տեղահանված արցախցի ընտանիքների 64 երեխա Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսավորմամբ (ավելի քան 3 մլն դրամ) օգոստոսի 24-30-ը հանգստանում է Լոռու մարզի Վահագնաձոր համայնքում գտնվող «Գուգարք» ճամբարում:
7-օրյա հանգստից բացի արցախցի երեխաների համար կազմակերպվում են նաև ճանաչողական էքսկուրսիաներ: