11223 դիտում
11:47 24-08-2021
Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար առանցքային է սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և կամ զարգացումը։ Այս մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով կառավարության ծրագիրը, ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Վրաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատումը և սահմանագծումը էական նշանակություն կունենան տարածաշրջանում կայուն միջավայրի ձևավորման համար»,- ասաց նա և նշեց, որ մենք սահմանային ճշգրտման խնդիր ունենք նախկին Խորհրդային Միության մաս կազմող երկրների հետ։
«Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման և սահմանագծման աշխատանքները, և ցավում եմ, որ ներքաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին»,- ասաց նա և նշեց, որ այսօր անկանոն իրավիճակը մի շարք սահմանային հատվածներում խոչընդոտ է դա մեկնարկելու համար։
Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ ՌԴ-ի խաղաղապահների դեմ Ադրբեջանում հուժկու հակաքարոզչություն է գեներացվում և գործողություններ են արվում։
Փաշինյանը նկատեց, որ պատերազմի հանգամանքների պարզաբանելը հանրային հստակ պահանջ է և նոյեմբերի 9-ից հետո զինված ուժերի բարեփոխումները կառավարության օրակարգում են։ Նա շեշտեց, որ ՀՀ–ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը բարեփոխելու է ոչ թե ագրեսիայի համար, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «ՀՀ-ն տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու ոչ մի մտադրություն չունի»,- ասաց նա և նշեց, որ ՀՀ-ն աստիճանաբար անցում կկատարի պրոֆեսիոնալ բանակի։
«Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է օր, ժամ, շաբաթը յոթ օր, տարվա մեջ 12 ամիս, իսկ սահմանի պաշտպանությունը պետք է վերապահվի սահմանային զորքերին։ Իսկ զինվորը պետք է գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին և զբաղված լինի պատրաստականությամբ։ Մեզ համար կարևոր է, որ զինծառայությունը ունենա պատշաճ գրավչություն և խոսքը ոչ միայն աշխատավարձերի, այլ սոցիալական երաշխիքների վստահելի համակարգ ստեղծելու մասին է»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև ԱԱԾ բարեփոխումների մասին և նշեց, որ ԱԱԾ–ն պետք է լինի հակահետախուզական մարմին։ «Այս փոփոխությունների արդյունքում ԱԱԾ-ն էականորեն ուժեղանալու է»,- ասաց նա և նշեց, որ ԱԱԾ-ն այլևս կոռուպցիայի դեմ պայքարող մարմին չի լինի, քանի որ ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե։

Նմանատիպ նյութեր
12535 դիտում
16:43 24-08-2021
«ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը պաշտպանում է Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման օրակարգը»․ Փաշինյան
Այս բաժնից
610 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
493 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
313 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը