ՄԻԳ-29 ռազմական ինքնաթիռը կործանվել է Աստրախանի մոտակայքում
ՄիԳ -29 ՍՄՏ գերձայնային կործանիչը կործանվել է Աստրախանի շրջանում ուսումնական թռիչքի ժամանակ, չորեքշաբթի՝ օգոստոսի 18-ին, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը: Օդաչուն զոհվել է: Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո՝ առաջին շրջադարձի ժամանակ, հայտնում է մամուլի ծառայությունը: Գրում է Deutsche Welle-ն։
Միջադեպը տեղի է ունեցել թռիչքուղու մոտ՝ Աշուլուկի փորձադաշտի տարածքում գտնվող ամայի վայրում: Թռիչքն իրականացվել է առանց զինամթերքի, նշված է հաղորդագրության մեջ:
Աղետի պատճառները պարզելու համար կործանման վայր է ուղարկվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատարության հանձնաժողովը:
Նախորդ օրը, Մոսկվայի մարզում ուսումնական թռիչքի ժամանակ, կործանվել էր Իլ -112 Վ ինքնաթիռը, անձնակազմի 3 անդամներն էլ զոհվել են: