211652_close_icon
views-count3630 դիտում article-date 21:58 18-08-2021

Ունենք ծրագրեր, ժամկետները իրավասու չեմ ներկայացնել. ԳՇ պետի տեղակալը` սահմանների մասին. armeniasputnik.am

ՀՀ ԱԺ–ում այսօր «Հայաստան» խմբակցության առաջարկով փակ հանդիպում է տեղի ունեցել ՀՀ ԶՈւ ԳՇ ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցած ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ, ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում որոշ մանրամասներ է ներկայացրել դռնփակ հանդիպումից, փոխանցում է armeniasputnik.am-ը։

«Ես ներկայացրի խմբակցությունների անդամներին՝ ինչպիսի իրադրություն է ստեղծվել ներկա դրությամբ։ Կարող եմ փաստել, որ ստեղծված օպերատիվ-մարտավարական իրադրությունում ԶՈւ-երը կանգնած են իրենց դիրքերում, հակառակորդի կողմից մի շարք սադրիչ գործողություններին տալիս են արժանի պատասխան։ Հակառակորդը նույնպես ունի կորուստներ` ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ։ Մենք վերահսկում ենք մեր սահմանները, այդ խնդիրը, որն առաջադրված է մեր ԶՈւ-երին՝ կատարելու ենք պատվով»,- ասել է Ասրյանը։

Նրա գնահատմամբ` Ադրբեջանը, փորձում է տարբեր կերպ ճնշում գործադրել հայկական կողմի վրա։ Բայց դա նրան չի հաջողվում։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր