211652_close_icon
views-count1382 դիտում article-date 19:05 18-08-2021

Հակոբ Արշակյանը ու ՀՀ-ում Չինաստանի դեսպանը քննարկել են երկու երկրների համագործակցության հետագա ծրագրերը

 Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հյուրընկալել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգին:

ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից տեղեկացրել են, որ ԱԺ փոխնախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացումն ու զարգացումը: Նա նշել է, որ երկկողմ  փոխգործակցության հարցում նշանակալի դերակատարում ունեն միջխորհրդարանական կապերը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է նաև բարեկամական խմբերի միջեւ համագործակցության սերտացման եւ  փոխայցերի կարեւորությունը:

Կողմերն անդրադարձել են երկու երկրների համագործակցության ուղղություններին, հետագա ծրագրերին: Շեշտադրվել են հատկապես տնտեսական կապերի ընդլայնման անհրաժեշտությունը, բարձր տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում փոխգործակցության խորացումը:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ  փոստային ծառայությունների զարգացման, ինչպես նաեւ՝ օդային կապի գործարկման վերաբերյալ:

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնգը պատրաստակամություն է հայտնել աջակցելու երկու երկրների բարեկամական կապերի ավելի ակտիվացման եւ  խորացման գործում:

Նմանատիպ նյութեր