211652_close_icon
views-count3434 դիտում article-date 18:28 07-06-2021

Այս ընտրությունները լինելու են ՀՀ պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները. Լևոն Տեր-Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Սրանք սովորական ընտրություններ չեն, շատ պայթյունավտանգ իրավիճակ է Հայաստանում, և առայժմ, իմ կանխազգացմամբ, այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները։ Այս մասին այսօր իր ելույթում ասաց  առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը ներկայացնելով ՀԱԿ–ի նախընտրական ծրագիրը։

Նա նշեց, որ այսօր կա երկու բևեռ, որոնք ամեն գնով գնում են իշխանության, պատրաստ են ամեն ինչի և երկու կողմն էլ տիրապետում է ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների։

«Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ խոսքին, կներեք ես արդեն կարող եմ կասկածել այդ մարդու մակարդակի կամ խելքի վրա»,–ասաց նա։

Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակում լուծումը ճգնաժամային կառավարություն ստեղծելն է։ «Եթե Քոչարյանը և Սերժ Սարգսյանն ընդունեին իմ առաջարկը՝ հանդես գալ դաշինքով, բայց պայմանով, որ մեզանից ոչ մեկ չի հավակնելու պետական որևէ պաշտոն ստանձնելու, միանգամից ամեն ինչ լուծվում էր։ Այդ խոսակցությունները, թե նախկինում իրար մորթել եք, հոշոտել եք, ինչ անբարոյական մարդիկ եք, որ հիմա հավաքվում, իրար հետ դաշինք եք կազմում ․․․ լավ անբարոյական ենք, բայց փրկության միակ ձևը սա է։ Հիմա չեղավ, ինչ է լինելու․ ճակատամարտ, չեմ ասում քաղաքացիական պատերազմ»,–ասաց նա։

Լևոն Տեր–Պետրոսյանը նշեց, որ և՛ Նիկոլ Փաշինյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը ծրագիր չունեն։ «Հիշեք՝ նրանք ինչ խոստումներ են տվել և որն են կատարել, այդպիսի բան չկա, նրանք ասել են մի բան, արել են մի բան։ Իրենք ընդամենը վրեժխնդրության հարց են լուծում, Ռոբերտ Քոչարյանը դա չի էլ թաքցում, նա ուրիշ բան չգիտի։ Իր բնավորությունը գիտեք ինչպիսին է, եթե մանկապարտեզում մի երեխա պատահաբար իր ոտքը տրորել է, ինքը հետագայում այդ երեխայից հաշիվ է պահանջել, պատժել է նրան, այդպիսի մարդ է։ Առյուծի պատմությունը․ Նիկոլը ինչ–որ մի սրբապատկեր էր սարքել առյուծին հեծած, պտտվում, ցույց է տալիս, Քոչարյանն էլ սկսեց ապացուցել, թե ինչ լավ բան է արել, ճիշտ է ասում՝ դա ընդունված բան է, բայց հիշում եք Իսպանիայի թագավորը գահընկեց արվեց, որովհետև Աֆրիկայում փիղ էր սպանել, ահա թե ինչ չափանիշներ են գործում մեզ մոտ և քաղաքակիրթ աշխարհում»,–ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր