Ալիևը սպառնում է դատի տալ Արցախի հարակից շրջաններում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններին
Ադրբեջանի նախագահը սպառնում է դատի տալ միջազգային ընկերություններին, որոնք, իր խոսքով, ապօրինի հանքարդյունաբերությամբ են զբաղվել Ղարաբաղի հարակից շրջաններում: Գրում է «Ազատությունը»։
«Գործընթացն արդեն սկսվել է, մենք հրավիրել ենք հայտնի միջազգային իրավաբանական ընկերությունների, և այժմ պատրաստվում են դատական հայցերը։ Միջազգային ընկերություններն օգտագործել են մեր ոսկու հանքերը Քելբաջարում, Զանգելանում և այլ վայրերում։ Ի՞նչ է, այդ ընկերությունները չգիտեի՞ն, որ այդ հողն ադրբեջանական է։ Գիտեին և անտեսում էին, հիմա՝ պատասխան կտան», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ալիևն այս մասին խոսել է երեկ՝ այցելելով Քելբաջարի շրջան, որը Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո անցավ Ադրբեջանի վերահսկողության ներքո: