Sony-ն սպառնում է դատի տալ Twitter-ին
Sony Pictures ընկերությունը Twitter-ին սպառնում է դատի տալ, եթե վերջինս շարունակի օգտատերերին թույլատրել տարածել հաքերների գողացած անձնական նամակագրությունը:
Sony Pictures-ի իրավաբանի խոսքով, Twitter-ը նաեւ պետք է ջնջի նամակագրությանն առնչվող «թվիթ»-երը: Twitter-ի ներկայացուցիչը հրաժարվել է մենկնաբանել խնդիրը:
Հիշեցնենք, որ Sony Pictures-ը հաքերային հարձակման թիրախ էր դարձել, ինչի հետեւանքով գողացվել եւ հրապարակվել էին ընկերության աշխատակիցների նամակները: Վերջիններս արդեն մի քանի սկանդալների պատճառ են դարձել: