ԱՄՆ-ում արհեստածին երկրաշարժերի համար դատի են տվել 27 էներգետիկ ընկերություններին
ԱՄՆ-ի Օքլահոմա նահանգի Փաունի քաղաքի բնակիչները դատական հայց են ներկայացրել 27 էներգետիկ ընկերությունների դեմ, հաղորդում է Associated Press-ը։
Վերջիններս հայտնել են, որ հանքերի հորատման աշխատանքների ժամանակ նշված շրջանում մշտապես երկրաշարժեր են առաջանում, երբ ջրահեռացման աշխատանքներ են կատարվում։
Դատարան է ներկայացվել կոլեկտիվ հայց։ Հարևան Տեխաս և Արքանզաս նահանգների բնակիչները նույնպես պահանջել են դադարեցնել ջրերի հեռացման նման պրակտիկան։