211652_close_icon
views-count1631 դիտում article-date 10:42 16-08-2021

ՄԱԿ-ը 8 մլն դոլար կհատկացնի Հայիթիում երկրաշարժից տուժածներին

ՄԱԿ-ը մոտ 8 մլն դոլար կհատկացնի Հայիթիում երկրաշարժից տուժածներին օգնելու համար, ասել է հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, հաղորդում է Associated Press-ը:

«Ես 8 միլիոն դոլար եմ տրամադրում արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամից՝ Հայիթիում երեկ տեղի ունեցած երկրաշարժին մարդասիրական արձագանքին աջակցելու համար: Այս գումարն ուղղվում է աղետից տուժած մարդկանց` բժշկական օգնության, մաքուր ջրի, ժամանակավոր կացարանների եւ սանիտարական միջոցառումների համար»,- գրել է նա Թվիթերում:

Հիշեցնենք, շաբաթ օրը, առավոտյան Հայիթիում 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Պաշտոնական տվյալներով` զոհվել է 1297 մարդ, վիրավորվել` ավելի քան 5300-ը: Կառավարությունը մեկ ամսով արտակարգ դրություն է մտցրել:

Նմանատիպ նյութեր