211652_close_icon
views-count1591 դիտում article-date 15:04 14-08-2021

Վրաստանում ուժի մեջ են մտել կորոնավիրուսի դեմ ուղղված լրացուցիչ սահմանափակումներ

Վրաստանում օգոստոսի 14-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5579 նոր դեպք: Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն հայտնում է, որ ընդհանուր դեպքերի քանակը երկրում 477 հազար 264 է:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1867 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 50 մարդ, ընդհանուր մահերի թիվը 6371 է:

Վրաստանի միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ այսօրվանից Վրաստանում ուժի մեջ են մտել հակակորոնավիրուսային հավելյալ սահմանափակումներ, որոնք ուժի մեջ կլինեն երեք շաբաթ՝ մինչև սեպտեմբերի 4 -ը: Հայտնում apsny.ge-ն։

Մասնավորապես, օգոստոսի 14 -ից սեպտեմբերի 4 -ը հասարակական տրանսպորտի երթևեկությունը դադարում է: Քաղաքային երթևեկությունը կսահմանափակվի: Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա։ Արգելվում են փառատոները, ժամանցային միջոցառումները, համերգներն ու սպորտային միջոցառումները, բացառությամբ միջազգային հովանու ներքո անցկացվող սպորտային միջոցառումների։ Մանկական ժամանցի կենտրոնները չեն աշխատում;

Հասարակական սննդի օբյեկտների (սրճարաններ, ռեստորաններ և այլն) բացման ժամերը կրճատվել են մինչև 23:00:

Պետական ​​մարմիններին հանձնարարվել է հնարավորության դեպքում աշխատակիցներին տեղափոխել հեռավար աշխատանքի: Խորհուրդը նմանատիպ հանձնարարական է տվել նաև մասնավոր գործատուներին:

Նմանատիպ նյութեր