211652_close_icon
views-count2021 դիտում article-date 14:44 14-08-2021

Թալիբները հարձակում են սկսել Աֆղանստանի Մազարի Շարիֆ քաղաքի վրա

«Թալիբան» շարժման գրոհայինները հայտարարել են հյուսիսարևմտյան Բալխ նահանգի վարչական կենտրոն Մազարի Շարիֆ քաղաքի վրա հարձակողական գործողություններ սկսելու մասին, հաղորդել է Associated Press-ը:

Ավելի վաղ թալիբները գրավել են երկրի հյուսիսում գտնվող նահանգների երկու հիմնական քաղաքները՝ Փուլի-Խումրին Բաղլանում և Ֆայզաբադը Բադախշանում, որը սահմանակից է Տաջիկստանին:

Ուրբաթ հայտարարվել է Մազարի Շարիֆում ժողովրդական դիմադրության կոմիտեների ստեղծման մասին` «երկրի հյուսիսային շրջանները Աֆղանստանի ժողովրդի թշնամիներից պաշտպանելու համար»:

Փորձագետների գնահատականներով՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 70 տոկոսը՝ ներառյալ հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանին գտնվող շրջաններ:

Նմանատիպ նյութեր