Քաբուլում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին հրահանգվել է ոչնչացնել գաղտնի փաստաթղթերը
Աֆղանստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հրաման են ստացել ոչնչացնելու գաղտնի փաստաթղթերը, ինչպես նաև այն առարկաները, որոնց վրա պատկերված են ԱՄՆ պետական դրոշն ու ամերիկյան գերատեսչությունների տարբերանշանները:
Ինչպես հաղորդում է CNN-ը, խոսքն այնպիսի իրերի մասին է, «որոնք կարող են օգտագործվել ոչ ըստ նշանակության՝ քարոզչական նպատակներով»:
Դիվանագիտական առաքելության աղբյուրը հայտնել է, որ հետախուզությունը չի բացառում առաջիկա 3-7 օրվա ընթացքում Քաբուլի մեկուսացումը թալիբների կողմից, սակայն դա չի նշանակում, որ գրոհայինները կմտնեն Աֆղանստանի մայրաքաղաք:
ԱՄՆ Պետքարտուղարությունը, մեկնաբանելով տվյալ տեղեկությունը, նշել է, որ փաստաթղթերի ոչնչացումը դեսպանատանը սովորական գործընթաց է: