211652_close_icon
views-count4742 դիտում article-date 09:22 07-12-2019

Ո՞վ և ինչո՞ւ է հրահանգել ոչնչացնել ԱԱԾ փաստաթղթերը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԱԾ ոչնչացած փաստաթղթերի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ է հաղորդել այդ գործով հարցաքննված ԱԱԾ Սահմանադրության, հասարակական կարգի պահպանության, ահաբեկչության դեմ ուղղված պայքարի գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Տիգրան Բարսեղյանը` նշելով, որ դրանք ուղիղ առնչություն ունեն Մարտի 1-ի գործին: «Ցուցմունք եմ տվել և բացահայտել եմ Մարտի 1-ի գործը, ամբողջովին բացահայտել եմ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի այլանդակությունը այն առչությամբ, որ նրանք կանխամտածված ժողովրդին տարան սպանդի»,- ասել է գեներալ-մայորը: Նրա խոսքով` Մարտի 1-ի առավոտյան 6-ին ուժ կիրառելուց առաջ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանն հանձնարարել է ինչ-որ հիմքեր ստեղծել, բայց ինքը հրաժարվել է, ու «որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի հետ կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը` ուժ կիրառելու վերաբերյալ»: Եվ պարզվում է, որ ԱԱԾ-ում ուժ կիրառելու հիմքերը ստեղծվել են ավելի ուշ՝ ապրիլ-մայիսին՝ տեղեկանքներ կազմելով: «Այնուհետև Գորիկ Հակոբյանն ինձ հանձնարարեց այդ փաստաթղթերի հիման վրա գրություն նախապատրաստել հետին թվով, այն ուղարկել ոստիկանություն: Մենք դրանք ուղարկեցինք Հայկ Հարությունյանին»: Այս փաստաթղթերի բնօրինակները պահել են ԱԱԾ սեյֆում, և հենց դրանք են, ըստ Բարսեղյանի, ոչնչացվել, երբ ինքն արդեն ԱԱԾ-ում չի եղել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր