211652_close_icon
views-count1809 դիտում article-date 10:59 13-08-2021

Թալիբներն Աֆղանստանում գրավել են Լաշքարգահ քաղաքը

«Թալիբան» արմատական շարժման կողմնակիցներն իրենց վերահսկոության տակ են վերցրել Լաշքարգահ քաղաքը՝ Աֆղանստանի հարավի Հիլմենդի նահանգի վարչական կենտրոնը: Օգոստոսի 13-ին այդ մասին հաղորդել է AFP գործակալությունը՝ վկայակոչելով Աֆղանստանի անվտանգության ծառայությունների մի աղբյուր, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

Գործակալության տեղեկատվությամբ թալիբները 48 ժամով հրադադարի ռեժմ են սահմանել քաղաքից խաղաղ բնակիչների եւ զինվորականների տարահանման համար: Իր հերթին «Թալիբանի» պաշտոնական ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը Twitter-ի իր էջում հայտարարել է, որ Հերաթի, Քանդագարի, Հիլմենդի եւ Բադղիսի նահանգները լիովին գտնվում են թալբների ձեռքին: Ապրիլի 14-ին ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Աֆղանստանում գործողությունն ավարտելու՝ իր որոշման մասին, որը դարձել է ամենաերկարատեւ արտասահմանյան ռազմարշավն ամերիկյան պատմության մեջ:

Այդ ֆոնին իսլամական հանրապետւթյունում տեղի է ունեցել անվտանգության բնագավառում իրադրության կտրուկ վատթարացում՝ կապված այն բանի հետ, որ «Թալիբանի» շարժումը սաստկացրել են մի շարք ուղղություններով հարձակման տեմպերը: Մի շարք բաց աղբյուրների տվյալների, ինչպես նաեւ իրենց իսկ թալիբների պնդումների համաձայն՝ արմատականները վերահսկում են երկրի տարածքի 60-ից մինչեւ 85 տոկոսը, ներառյալ շրջանները հինգ պետությունների՝ Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի եւ Թուրքմենստանի հետ սահմանների երկայնքով։

Նմանատիպ նյութեր