211652_close_icon

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները

views-count1822 դիտում article-date 23:16 12-08-2021
ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է, որ Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք հաստատվել են օգոստոսի 12-ին տեղի ունեցած կառավարության նիստում, հետադարձ ուժ չունեն:

Սա նշանակում է, որ նախագծի ընդունմամբ չի դադարեցվի եկամտային հարկի վերադարձն այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև այս նախագծով սահմանվող վերջնաժամկետները։ Այսինքն՝ շահառուները, ովքեր օգտվում են այս արտոնությունից և ստանում են եկամտային հարկի գումար­ները, շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային hարկի գումարները այնպես, ինչպես ստանում էին մինչ այժմ։

Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունների նախագծով մասնավորապես, առա­ջարկ­վում է սահ­մանել, որ եկամտային հարկի վերադարձման համա­կարգը կիրառելի չէ՝

2022 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի առա­ջին գոտում,

2023 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի երկրորդ գոտում,

2023 թվականի հուլիսի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի  երրորդ գոտում,

2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված վարկերի մասով, եթե գույքը գտնվում է Երևան քաղաքի այլ գոտիներում։

Բացի դրանից՝ նախագծով առաջարկվում է նաև սահմանել, որ այս սահ­մա­նա­փա­կումները կիրառվելու են 2022 թվականի հունվարի 1-ից հետո կայացված որոշումներով ստաց­ված շինարարության թույլտվությունների հիման վրա կառուցվող անհատական բնակելի տների և բազ­մա­բնա­կա­րան բնակելի շենքերի բնակարանների մասով։

Նմանատիպ նյութեր