211652_close_icon
views-count13595 դիտում article-date 18:55 12-08-2021

Ավտովթար՝ Երևանում. 51-ամյա վարորդը Opel-ով Թբիլիսյան խճուղում բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։20-ի սահմաններում 51-ամյա Արմեն Ավանեսյանը իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Թբիլիսյան խճուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկները։

Օպերատիվորեն ժամանել են ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը։ 

Դեպքի վայր են ժամանել նաև «ԵրՔաղԼույս» ՓԲԸ-ի աշխատակիցները, քանի որ վթարի հետևանքով կոտրվել է արտաքին լուսավորությունը։ 

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Խաչիկ Գինոսյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Խ. Գինոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր