15416 դիտում
09:41 03-05-2017
Ավտովթար Երևանում. 66-ամյա վարորդը Թբիլիսյան խճուղում Mitsubishi Pajero IO-ով բախվել է էլեկտրասյանը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 66-ամյա Վալերի Գրիգորյանը Թբիլիսյան խճուղում իր վարած Mitsubishi Pajero IO մակնիշի 34 ՏD 882 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Երևանի բնակիչ, 59-ամյա Կարինե Հովսեփյանը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապահային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակի տեսուչներ Արմեն Սարգսյանն ու Արման Պետրոսյանը։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Հայկ Մանուկյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև էլեկտրոցանցի աշխատակիցները, քանի որ հարվածի արդյունքում վնասվել է ոչ միայն էլեկտրասյունը, այլ նաև լամպը։
Օպերատիվորեն են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 12 հերթապահ բրիգադը, ովքեր նախ տեղում օգնություն են ցուցաբերել վիրավոորին, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+