211652_close_icon
views-count1332 դիտում article-date 12:57 10-08-2021

Ճապոնիայի ԱԳ նախարարն Իրանին կոչ կանի վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին օգոստոսի 10-ին լրագրողներին հայտնել է, որ մտադիր է Իրան կատարելիք՝ իր առաջիկա ուղևորության ընթացքում տեղի իշխանություններին կոչ անել վերադառնալու միջուկային գործարքի՝  իրենց պարտավորություններին, տեղեկացնում է «Արմենպրեսը»:

«Մեր երկրի հետևողական դիրքորոշումն այն է, որ մենք պաշտպանում ենք միջուկային գործարքը: Ես մտադիր եմ Իրանի իշխանություններին կոչ անել վերադառնալու գործաքի պարտավորություններին: Մենք նաև չափազանց կարևոր ենք համարում երկխոսության հաստատումն Իրանի և ԱՄՆ-ի իշխանությունների միջև»,- ընդգծել է գերատեսչության ղեկավարը:

Վիեննայում ապրիլից ընթանում են բանակցություններ Իրանի և միջազգային հնգյակի (Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի) միջև իրանական միջուկային համաձայնագիրն իր սկզբնական տեսքով վերականգնելու խնդրի շուրջը:

Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը: Գործողությունների համատեղ համապարփակ պլանի մասնակից պետությունների ներկայացուցիչները նաև առանձին կոնսուլտացիաներ են անցկացնում ԱՄՆ-ի պատվիրակության հետ՝ առանց Իրանի մասնակցության:

Նմանատիպ նյութեր