1523 դիտում
13:18 27-01-2021
Իրանը պատրաստ է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ մյուսներից «մեկ ժամ» անց
Թեհրանը պատրաստ Է միջուկային գործարքի կատարմանը վերադառնալ «մեկ ժամ» անց, բայց սկզբում դա պետք Է անեն մյուսները: Այդ մասին հունվարի 27-ին հայտարարել Է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Մենք միշտ ասել ենք՝ վերադարձեք ձեր պարտավորություններին, արդեն մեկ ժամ անց մենք կվերադառնանք մեր բոլոր պարտավորություններին»,-ասել Է Ռոհանին՝ հանդես գալով կառավարության նիստում, որը ցուցադրվել Է իրանական հեռուստատեսությամբ: 2015 թվականին «վեցյակը (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանիսա) եւ Իրանը հայտարարել են Գործողությունների համատեղ համափարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ձեռքբերման մասին:
Համաձայնագիրը ենթադրում Էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման փոխարեն: Գործարքը նախնական տեսքով երեք տարվա կյանք Էլ չունեցավ. 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց միակողմանի կարգով դրանից դուրս գալու եւ Թեհրանի նկատմամբ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին:
Իրանը 2019 թվականին հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների եւ ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: Բացի այդ, դեկտեմբերին Իրանում հաստատվել Է «Պատժամիջոցների չեղարկման ռազմավարական միջոցը» օրենքը, որը կառավարությանը պարտադրում Է՝ կասեցնել միջուկային գործունեության՝ ՄԱԳԱՏԷ-ի ընդլայնված ստուգումները, զգալիորեն բարձրացնել ուրանի հարստացման մակարդակը, ինչպես նաեւ ցենտրիֆուգի հարստացման գործընթացում գործել միջուկային գործարքի դրույթներից դուրս: Հիմնական նպատակն Է՝ հասնել պատժամիջոցների եւ նավթի արտահանման սահմանափակումների չեղարկմանը եւ ֆինանսական գործողությունների իրագործմանը, հաղորդել Է [url=https://ria.ru/20210127/iran-1594741717.html]ria.ru[/url]-ն :
Նմանատիպ նյութեր
1590 դիտում
12:57 10-08-2021
Ճապոնիայի ԱԳ նախարարն Իրանին կոչ կանի վերադառնալ միջուկային գործարքի պարտավորություններին
6901 դիտում
22:30 20-05-2018
Իրանը ԵՄ-ից պահանջել է միջուկային գործարքի պահպանման հստակ երաշխիքներ
6056 դիտում
14:03 24-06-2018
Իրանը միջուկային գործարքի պահպանման համար ԵՄ-ից առաջարկներ է ակնկալում մինչև հունիսի վերջը
Այս բաժնից
571 դիտում
09:13 26-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1168 դիտում
23:06 25-12-2024
Նորոգվել է Երևան - Արմավիր - ՀՀ սահման ավտոճանապարհի Էջմիածնի հատվածը