211652_close_icon
views-count1835 դիտում article-date 14:50 09-08-2021

Լավրովն ու Ադրբեջանի ԱԳ նախարարը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը երկուշաբթի հեռախոսազրույցով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կարգավորելու ուղիները, գրում է tass.ru-ն:

«Մտքերի առարկայական փոխանակում է տեղի ունեցել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման ուղիների վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Նմանատիպ նյութեր