Բավ է՝ գեղեցիկ վերնագրերով մոլորեցնել հասարակությանը. Սուրեն Սուրենյանց
«Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ նոր կառավարության ծրագիրը պետք է հենված լինի նաև մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա», իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
Շատ գեղեցիկ է ասված, ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ այդ ռազմավարության նպատակադրումների վերջում Փաշինյանը ժամանակին գրել է․ "Արցախը Հայաստան է և վերջ":
Եթե ռազմավարության մյուս նպատակադրումները նույնպես գործող վարչապետն իրականացնելու է այն "սկզբունքայնությամբ", ինչպես վարվեց Արցախի հարցում, ավելի լավ է ընդհանրապես մոռանա մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության մասին։
Առհասարակ, բավ է՝ գեղեցիկ վերնագրերով մոլորեցնել հասարակությանը»։