211652_close_icon
views-count199863 դիտում article-date 21:50 09-05-2018

Էջմիածնեցիները խնդրանքով և պահանջով դիմում են Արտակ Սերգոյանին. «Ձեր հեռավորությունը մի օգտագործեք՝ փորձելով մոլորեցնել մեր հասարակությանը»

Էջմիածնեցիները խնդրանքով և պահանջով դիմում են Արտակ Սերգոյանին՝ չմոլորեցնել Էջմիածնի հասարակությանը. «Խնդրանքով և պահանջով դիմում ենք Արտակ Սերգոյանին։ Ընկեր Արտակ, հերի՛ք է մեր ժողովրդի խաղաղության և բարիության հաղթանակն օգտագործեք ի շահ Ձեր անձնական չարության, ատելության և կեղծիքի։ Մենք՝ էջմիածնեցիներս, սիրում ենք մեր քաղաքը և մեր քաղաքի իշխանությանը։ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը արդեն երրորդ անգամ է՝ ժողովրդի կողմից վերընտրվում է Էջմիածնի քաղաքապետ, այն էլ, մեր բոլորիս կողմից տրված ձայների թվի առավելագույն մեծամասնությամբ և էջմիածնեցին նույնպես դհոլ-զուռնայով է տոնել իր սեփական արդար հաղթանակը։ Մեր քաղաքապետն արդեն տարիներ շարունակ է մեզ քարոզում է բարություն տարածել յուրաքանչուր անձի հանդեպ, դրա համար մենք Ձեզ չենք վիրավորում, այլ զգուշացնում ենք՝Ձեր հեռավորությունը մի՛ օգտագործեք՝ փորձելով մոլորեցնել մեր հասարակությանը։ Դուք այն տեսակն եք, որ 2017թ, հենց Դուք և Ձեր թիմն էր, որ կաշառում և քարոզում էր հենց ՀՀԿ-ին ձայն ապահովելու համար։ Այսօր ի՞նչ է, մոռացե՞լ եք։ Հիմա էլ մայկաներ բաժանելով փորձում եք Փաշինյանի և մյուսների մոտ ռեյտի՞նգ ձեռք բերել, և թող համոզված լինի ժողովուրդը, որ այդ մայկաները Ձեր կողմից անվճար չի եղել, ցավոք, այդ մայկայի արժեքն է չարություն և ատելություն։ Արտակ Սերգոյան, այս հաղթանակը բոլորինս է՝ Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներինը, և այդ հաղթանակը մի՛ խեղաթյուրեք։ Բնակվում եք հայրենիքից հեռու և հեռվից հեռու խոսում եք Էջմիածնում տիրող վախի մթնոլորտից։ Ի՞նչ վախի մասին է խոսքը. Էջմիածնում ցանկացած մարդ ապահով ապրում և արարում է։ Խոսում եք փակ փողոցներից, ի՞նչփակ փողոցի մասին է խոսքը, եթե չարությամբ լցված չլինեք, ապա կտեսնեք, որ այդ փողոցները տանում են դեպի երեխաների խաղահրապարակ, որտեղ խաղում են մեր բոլորիս երեխանները և այդ փողոցները փակ են ավտոմեքենաների համար զուտ մեր երեխաների անվտանգությունն ապահովելու համար։ Հարյուրավոր էջմիածնեցիներիս կոչը՝ Ձեզ. հանդարտվե՛ք, յուրաքանչյուրս ունենք թե՛ սեփական ուղեղ, թե՛ արժանապատվություն և հայեցի թասիբ։ Էնպես որ, Ձեզ պահեք Ձեր ինքնակոչ միջամտությունն ու մի բան լավ հիշեք՝ էջմիածնեցին ոչնչից չի վախենում, էջմիածնեցին սիրում է իր ընտրած քաղաքապետին, և մեր քաղաքապետ Կարեն Գրիգորյանը ցանկացած հարցում իր քաղաքացու կողքին է՝ թե՛ տխրության, թե՛ ուրախության պահին, առավել ևս այս օրերին իր բնակչի կողքին է եղել՝ առանց որևէ բանի խոչընդոտելու։ Մենք սիրում և հպարտանում ենք մեր քաղաքապետով»։

Նմանատիպ նյութեր