211652_close_icon
views-count12256 դիտում article-date 18:59 09-08-2014

ՕԵԿ առաջնորդը հասարակությանը փորձում է մոլորեցնել, իսկ ուսանողները նրան հորդորում են՝ հիշիր Սևակի խոսքը․ «Երազախաբ լինելուց երեխա չեն ունենում»

Այսօր ՕԵԿ կուսակցության տխրահռչակ առաջնորդ ԱԽՔ մականունը ստացած Արթուր Բաղդասարյանը էլեկտրոնային լրատվամիջոցներով հայտնել է, որ իրենց գործողությունները Ագրարային համալսարանի տարածքում կատարվող շինարար աշխատանքներում օրինական է, մինչ դեռ SHAMSHYAN.com֊ը օրեր առաջ տեղեկություն էր հրապարակել, որ Երևանի Կենտրոն֊Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը որոշում էր կայացրել, որ ՕԵԿ֊ի գործողությունները շինարարության մասով անօրինական են։ Ինչպես ավելի վաղ[url=https://shamshyan.com/hy/article/2014/08/07/22875/] հայտնել էր[/url] ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 7-ին, Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դռնբաց դատական նիստ էր: Նիստը նախագահում էր դատավոր Արայիկ Մելքումյանը, հայցվորի ներկայացուցիչներ էին Պ. Էֆենդյանը եւ Գ. Մուղնեցյանը, իսկ պատասխանողի ներկայացուցիչ էր Հ. Մարգարյանը: Լուսանկարը և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր