1314 դիտում
12:52 07-08-2021
Ի դեմս Բուլղարիայի Հայաստանն ունենալու է վստահելի և լավ գործընկեր. Յանևը շնորհավորել է Փաշինյանին
Բուլղարիայի վարչապետ Ստեֆան Յանևը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակման կապակցությամբ:
«Ցանկանում եմ օգտվել այս առիթից՝ ընդգծելու Բուլղարիայի և Հայաստանի միջև հարաբերությունների առանձնահատուկ բնույթը՝ հիմնված դարերի պատմություն ունեցող բարեկամության, մշակութային և հոգևոր կապերի վրա: Հայաստանի Հանրապետությունում քաղաքական կայունության պահպանումն ու բարեփոխումների հետագա ընթացքը կնպաստեն երկրի բարօրությանը և Եվրոպայի համար մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանի կայունությանը: Համոզված եմ, որ նոր կառավարությունը կշարունակի հանձնառու լինել՝ կառուցելու ժողովրդավար Հայաստան՝ ի շահ հայ ժողովրդի»,- ասվում է շնորհավորական ուղերձում:
Ողջունելով Եվրամիության հետ մոտ հարաբերությունները պահպանելու Հայաստանի քաղաքականությունը՝ Յանևը համոզմունք է հայտնել, որ ի դեմս Բուլղարիայի հայկական կողմն ունենալու է վստահելի և լավ գործընկեր և բարեկամ:

Նմանատիպ նյութեր
1498 դիտում
12:57 26-03-2015
Ի դեմս Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանն ունի վստահելի և լավ գործընկեր. Սերժ Սարգսյան
Այս բաժնից
331 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
748 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
340 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին