211652_close_icon
views-count2014 դիտում article-date 14:32 05-08-2021

Էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մեծ ներուժ կա. Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Դեսպան Մասանորն իր երախտագիտությունն է հայտնել նախագահ Արմեն Սարգսյանի՝ Ճապոնիա կատարած աշխատանքային այցի համար՝ նշելով, որ այն ևս մեկ անգամ խորհրդանշում է երկու երկրների միջև բարեկամությունը, և համոզմունք է հայտնել, որ Հայաստանի նախագահի այցը մեծ ներդրում կունենա երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման գործում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակի հյուրընկալության համար:

Անդրադառնալով Ճապոնիայում ունեցած հանդիպումներին ու քննարկումներին և երկու երկրների համագործակցության հեռանկարներին՝ նախագահը նշել է, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ է առկա մասնավորապես էներգետիկայի, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և միջուկային անվտանգության, բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության ու մշակույթի ոլորտներում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր