211652_close_icon
views-count4979 դիտում article-date 10:30 03-08-2021

«Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմը իր թեմայի առումով և ժանրային առանձնահատկությամբ լինելու է պատմության մեջ առաջինը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երիտասարդ խոստումնալից ռեժիսոր Հայկ Բաբայանի ռեժիսորական ձեռքերը հասել են հայոց պատմության ամենադաժան և ամենադժվարամարս պատմությանը։

«Երևանը արցունքներին հավատում էր» ֆիլմը իր թեմայի առումով և ժանրային առանձնահատկությամբ լինելու է պատմության մեջ առաջինը։

Եթե իհարկե ֆիլմը «Պատվերով համերգ» ձևաչափի մեջ չի լինելու, այլ ունենալու է խորքային մոտեցում, ուրեմն այս ֆիլմը առաջինը պետք է դիտեն պատմաբանները։ Կինոն շատ հաճախ այսպիսի դեպքերում մի քանի հարյուր պատմաբանների նյութերից ավելին կարող է ասել։

Տիկնայք և պարոնայք պատմաբաններ պատրաստ եղեք այս ֆիլմը դիտելու քանի որ փոքրիկ հոլովակը ֆիլմի մասին արդեն սթափեցնում է սառը ցնցուղի պես։ Հուսով եմ ֆիլմում գտնելու եմ բացահայտման տարրերը թաքնված «Չեխովյան ենթատեքստերի» ամենախորքերում։ Հակառակ դեպքում հնչեղ բառերը այլևս ոչինչ են։

Պատմաբան Ռ․ Արսենյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր