ՀՀ գլխավոր դատախազը ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Կողմերը բարձր են գնահատել երկու բարեկամ երկրների իրավապահ մարմինների միջև ավանդաբար կայուն և փոխշահավետ հարաբերությունները, կարևորել անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում ներդրվող ջանքերի ավելացման անհրաժեշտությունը:
Առաջացող իրավական բնույթի ընթացիկ աշխատանքային խնդիրներին լուծումներ գտնելու տեսանկյունից արժևորվելեն ՀՀ գլխավոր դատախազության և ՀՀ-ում ՌԴ դեսպանության միջև ձևավորված և շարունակվող փոխվստահելի կապերը:
ՀՀ գլխավոր դատախազնընդգծել էԱրցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ ուժերի և ՀՀ-ում սահմանապահ գործունեություն իրականացնող ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումների գործունեությանը ցուցաբերվող իրավական սպասարկման առումով ՌԴ դատախազության և քննչական կոմիտեի ներկայացուցիչների տեղում իրականցվող աշխատանքը:
Արթուր Դավթյանընաև շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարությանը, մասնավորապես, ՌԴ գլխավոր դատախազին՝ Ադրբեջանի Հանրապետությունում ապօրինի պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց վերադարձնելու, 2020թ.-ին ստորագրված հրադադարի եռակողմ հայտարարության 8-րդ կետով նախատեսված պահանջների կատարման ուղղությամբ գործադրած ջանքերի համար:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաևիրավական փոխօգնությանոլորտում գործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: