211652_close_icon

Հորդորներին հետեւում են հստակ նպատակային գործողություններ․ «Հայաստանի Հանրապետություն»

views-count2119 դիտում article-date 09:49 30-07-2021
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Քաղաքական բանակցություններից խուսափելու ադրբեջանաթուրքական քաղաքականությունը հեռանկար չունի թեկուզ այն պատճառով, որ չի տեղավորվում հակամարտությունները կարգավորելու՝ մինչ օրս գոյություն ունեցող եւ արդյունավետություն ապահովող քաղաքական ձեւաչափերում:

Թյուրքական կողմը փորձում է ասել, որ արցախյան հիմնահարցը լուծել է ռազմական ագրեսիայի միջոցով, ինչը հակասում է միջազգային բոլոր գործող հումանիտար ու ռազմական նորմերին եւ չի կարող կարգավորում համարվել:

Ադրբեջանը եւ Թուրքիան փորձում են դուրս գալ համաշխարհային քաղաքակրթության գործող առաջադեմ նորմերի դեմ, ինչն արդեն իսկ դատապարտված է ձախողման: Վերջիններիս նման կեցվածքի շարունակությունը բերելու է քաղաքակիրթ աշխարհի օրինաչափ հակազդեցության»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր