77292 դիտում
21:16 28-07-2021
Երեկ Էջմիածնում «Թոթլ» վաճառակետում վաճառողուհու նկատմամբ բռնություն կիրառելով, ավազակային հարձակման եղանակով խոշոր չափի գումար հափշտակողը ավտոլվացման կետի աշխատակից է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանից, երեկ՝ հուլիսի 27-ին, Էջմիածնում տեղի ունեցած ավազակային հարձակման փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատակնիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործի շրջանակում որպես կասկածյալ Վաղարշապատի ոստիկանների կողմից որոնվում է Երևան քաղաքի բնակիչ, 53-ամյա Կարեն Մ.-մ, ով Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ավտոլվացման կետի աշխատակից է ու այդ օրը մտել է «Թոթլ» կերային հավելումների վաճառակետ, որտեղ աշխատակցուհու՝ Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Է. Ս.-ի նկատմամբ բռնություն է կիրառել և հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 27-ին դանակով զինված ավազակային հարձակում էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում դանակով զինված տղամարդը մտել էր Էջմիածին քաղաքի Բաղրամյան 82 հասցեում գործող «Թոթլ» կերային հավելումների խանութ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, վարչության պետի տեղակալ Վահան Մաթևոսյանը:
Ժամանել էին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանը:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Էջմիածնի դատախազ Կարեն Խաչատրյանը:
Դեպքի վայրի զննություն էին կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղաշապատի քննչական բաժնի քննիչները՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վահե Սամսոնյանի և ավագ քննիչ Անի Մնացականյանի գլխավորությամբ:
Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Սամվել Տոնոյանն ու ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ Դավիթ Բարոյանը:
Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ոստիկանության Էջմիածնի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածներից մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մենակ էն տեսանք, որ մեծ թվով ոստիկաններ եկան, իսկ մինչ այդ էլ խանութի աշխատակցուհի Էսլենդային մարմնական վնասվածքներվ էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից օպերատիվորեն տեղափոխեցին Էջմիածնի հիվանդանոց, որից հետո ոստիկաններն ու քննիչները տարածքը լենտերով փակեցին, բայց իմացանք, որ ներսում, երբ ճիվաղը հարձակվել է վաճառողուհու վրա, նա դիմադրություն է ցուցաբերել ու մարմնական վնասվածքներ է ստացել»:
Ֆոտոլրագրողը հայտնում էր, որ ներսում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են արնանման հետքեր, գետնին թափված դրամներ՝ մեծ մասը արյունոտ, կոտրված դանակի շեղբ:
Ճիվաղը, այնուամենայնիվ, կարողացել էր հափշտակել խոշոր չափի գումար: Ըստ նախնական տեղեկությունների՝ այն կազմում է 2-3 մլն դրամ:
Փաստի առթիվ Վաղարշապատի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով:
Մինչ դեպքի վայրում քննիչների հետ աշխատում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ոստիկանները, Վաղաշապատի ոստիկանապետ Ռ. Պողոսյանն ու բաժնի պետի օպերգծով տեղակալ Ա. Ֆիշյանը կարծես օպերատիվ տեղեկություններ էին ստացել ենթադրյալ հանցագործ կասկածյալի մասին ու մեկնել էին ստահակի բնակության վայր:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Էջմիածնի հիվանդանոց տեղափոխված կինը տեղափոխվել էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 154+
154+