2291 դիտում
09:19 28-07-2021
Ադրբեջանական ԶՈՒ-ն ժամը 03:30-03:40-ի սահմաններում սկսել է ինտենսիվ հրաձգություն Գեղարքունիքի գյուղերի ուղղությամբ. սույն հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին. ՄԻՊ
ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղից և Սարատեղի կոչվող քաղաքացիական բնակավայրից ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ահազանգեր է ստացել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 03:30-03:40-ի սահմաններում, սկսել են ինտենսիվ հրաձգություն:
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի Ֆեյսբուքյան էջից, բոլոր ահազանգերն այն մասին են, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են հենց իրենց բնակավայրերի ուղղությամբ: Ըստ բնակիչների` գյուղի ուղղությամբ կրակոցները կանխվում են միայն ՀՀ զինված ուժերի պատասխան կրակոցների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը վերջին օրերին պարբերաբար է բնակիչներից ստանում ահազանգեր, որ ադրբեջանական զինծառայողներն անընդհատ կրակոցներ են արձակում Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Կութ գյուղերի ուղղությամբ` խաթարելով ողջ գյուղի խաղաղ կյանքը: Այդ կրակոցներն ամեն անգամ հնարավոր է լինում կանխել միայն ՀՀ զինծառայողների պատասխան կրակոցների շնորհիվ:
Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է նշում, որ ադրբեջանական զինված ուժերի պարբերական դարձած այս հանցավոր արարքները կոպտորեն խախտում են Գեղարքունիքի գյուղերի քաղաքացիական բնակիչների կյանքի իրավունքն ու առողջությունը, խաթարում են խաղաղ կյանքը, թույլ չեն տալիս գյուղատնտեսությամբ զբաղվել:
Սույն հրատապ հաղորդագրությունը կուղարկվի միջազգային մարմիններին` նշելով ՀՀ գյուղերի վրա ադրբեջանական կրակոցները վճռական քայլերով կանխելու անհրաժեշտության մասին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5817 դիտում
21:25 17-07-2021
Հուլիսի 15-ին Ադրբեջանական զինծառայողները Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի հատվածում հրաձգություն են սկսել. ՄԻՊ
1381 դիտում
08:32 20-09-2023
Ժամը 05.00-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն գնդակոծել է Ստեփանակերտի շտապօգնության մեքենան. Արցախի ՄԻՊ
Այս բաժնից
409 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
835 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
715 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը