211652_close_icon
views-count1558 դիտում article-date 17:43 26-07-2021

«Բարսելոնան» հայտարարել է Նեյմարի հետ դատական գործընթացի դադարեցման մասին

«Բարսելոնան» հայտարարել է թիմի նախկին խաղացող, ներկայումս ՊՍԺ-ի խաղացող Նեյմարի հետ դատական գործընթացի դադարեցման մասին:
 
Ինչպես հայտնում է կատալոնացիների մամլո ծառայությունը, կողմերը դատաքննության դադարեցման մասին համաձայնագիր են կնքել:
 
Հիշեցնենք, որ 2017 թվականին Նեյմարը 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» տեղափոխվեց ՊՍԺ: Նշվում էր, որ բրազիլացին «Բարսայի» դեմ հայց էր ներկայացրել՝ պահանջելով իրեն վճարել ավելի քան 40 մլն եվրո՝ որպես որպես պարգևավճար 2016թ. պայմանագիրը երկարաձգելու դիմաց:

Նմանատիպ նյութեր