3943 դիտում
09:37 26-07-2021
Սիրիայի ՀՕՊ-ը հետ է մղել Իսրայելի ռազմաօդային ուժերի հրթիռային հարձակումը Դամասկոսի նահանգում
Իսրայելի ՌՕՈՒ-ի երկու կործանիչներ փորձել են հարված հասցնել Դամասկոսի նահանգին, սակայն նրանց կողմից արձակված բոլոր հրթիռները խոցվել են Սիրիայի ՀՕՊ-ի կողմից: Այս մասին կիրակի հայտնել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ դերծովակալ Վադիմ Կուլիտը։
«Հուլիսի 25-ին՝ ժամը 05:40-ից մինչեւ 05:54-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի երկու F-16 տակտիկական կործանիչներ, չմտնելով Սիրիայի Արաբական Հանրապետության օդային տարածք, հարավ-արեւմտյան ուղղությունից երկու ավիացիոն կառավարվող հրթիռներով հարված են հասցրել Դամասկոսի նահանգի Սեյդաթ Զեյնաբ բնակավայրի տարածքում գտնվող օբյեկտներին»,- հայտարարել է նա:
Նրա խոսքով՝ երկու հրթիռներն էլ խոցվել են Սիրիայի բանակի հակաօդային պաշտպանության սպառազինության մեջ գտնվող «Бук-М2Э» ռուսական արտադրության համալիրների կիրառմամբ:
Սա վերջին շաբաթվա ընթացքում Սիրիայի տարածքին հարվածելու արդեն երրորդ փորձն է։

Նմանատիպ նյութեր
1653 դիտում
11:59 22-01-2021
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել Իսրայելի հրթիռային գրոհը
3649 դիտում
10:38 15-02-2021
Սիրիայի ՀՕՊ-ը դիմագրավել է Իսրայելի կողմից հրթիռային գրոհը
1268 դիտում
11:29 04-07-2015
Սիրիայի կառավարական բանակը Հալեպի հյուիսում հետ է մղել զինյալերի հարձակումը
Այս բաժնից
436 դիտում
20:52 22-04-2024
ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցների օրինագիծ են ներկայացնում
7706 դիտում
19:10 22-04-2024
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
397 դիտում
17:17 22-04-2024
Կքննարկվեն տարածաշրջանում անվտանգային իրավիճակի հետ կապված զգայուն հարցեր. Պուտինը՝ Ալիևի հետ հանդիպմանը