211652_close_icon
views-count35302 դիտում article-date 11:50 24-07-2021

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում, բախվել են Volkswagen Golf-ն ու ВАЗ 2107-ը․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, հուլիսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 29 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արթուր Գալստյանի վարած ВАЗ 2107 մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Ջիվան Արամյանի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի վարորդ Ա․ Գալստյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Volkswagen-ի ուղևորներ՝ Կոտայքի մարզի բնակիչներ 22-ամյա Ալբերտ Պողոսյանն ու 28-ամյա Շահեն Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 2 մարտական հաշվարկ։ 

Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները օգտագործելով հատուկ տեխնիկա։

Օպերատիվ են գործել նաև Չանեցավանի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, սահմանազատել տարածքը, այնուհետև կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Հետաքննիչի հանձարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոտիկանության Չարենցավանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր