211652_close_icon
views-count4279 դիտում article-date 22:20 23-07-2021

Նախագահ Քոչարյանի գնահատականները խիստ են, բայց հիմնավորված. yerevan.today

yerevan.today-ը գրում է. ««Հայաստան» դաշինքի առաջնորդ, նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», «Հայկական երկրորդ հեռուստաալիք» հեռուստաընկերություններին թե՛ սպասված էր, թե՛ ժամանակին, թե՛… ծանր:

Ծանր՝ իրավիճակին համապատասխան և համահունչ այն ծծմբաթթվային միջավայրին, որ մեջ դրել են Հայաստանն ու մեր ժողովրդին մի խումբ անհայրենիք ու կասկածելի էթնիկ ծագմամբ բախտախնդիր ու թունակալած «մանրէներ»՝ հողատու Նիկոլի գլխավորությամբ:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատականները, կարող են խիստ թվալ, չնայած, մյուս կողմից, կլինեն մեկնաբաններ, որոնք կարող են նշել, թե ավելի կոշտ արժեր արտահայտվել: Սակայն խնդիրը կաշտ կամ դիվանագիտորեն արտահայտվելը չէ: Այլ այն, որ Ռոբերտ Քոչարյանի տված գնահատականները ավելի շուտ ախտորոշման տպավորություն էին թողնում, այնքան դիպուկ էին ու տեղին :Միաժամանակ, նման գնահատականներով Ռոբերտ Քոչարյանը, վստահ ենք, շատերին վերադարձրեց մեր ծծմբաթթվային ու դաժան իրականություն:

Այն իրականություն, որտեղ, չնայած «թազա ոստիկաններին», հին-նոր օլիգարիատի ղաչաղական ու հաբրգած դրսևորումներին, խաղաղ բնակչությանը մայրաքաղաքի կենտրոնում գնդակահարելուն, Սյունիքի համայնքապետերի դեմ նիկոլական շնաբարո մեթոդներով «որսին» ու փաշինյանական մնացյալ դրսևորումներին, շարունակում են չլուծված մնալ պատերազմական ու հետպատերազմական շրջանում ցցված մի շարք խնդիրներ, ի լրումն՝ ավելանում են նոր ու ոչ պակաս մահացու մարտահրավերներ:

Առաջինը, ինչն ուշադրություն գրավեց, բնականաբար, բանակի վերաբերյալ նախագահի անդրադարձն էր: Բանակում, ըստ էության, ոչինչ չի արվել՝ այն արդիականացնելու, վերակազմավորելու, իրապես ու վերստին պետության սահմանների պաշտպանության ու բնակչության անվտանգության պահովման կոչված պետական ողնաշարային կառույց դարձնելու համար, այլև՝ լրիվ հակառակը: Մեր բանակը գործնականում ոչնչացված է: Դրա ամենից ցայտուն ապացույցն այն է, որ ՀՀ արևելյան սահմանների պաշտպանության համար օրվա «իշխանություն» համարվող Նիկոլն ու նրա «բրիգադան» իրենց Մակրոնի, Պուտինի, ՀԱՊԿ-ի դռներն են գցում, թե բա՝ «ամա՜ն, հասե՜ք, փրկե՜ք, աղաչո՜ւմ ենք, պաշտպանե՜ք մեզ՝ խեղճուկրակ տկար-անճարներիս…»:

Բանակի ոչնչացման մասին է վկայում այն, որ թուրքերը արդեն համարյա երկու ամիս, եթե ոչ ավելի, զինված ներխուժել են ՀՀ տարածք՝ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի տարածքներում, իսկ Հայաստանը ոչ միայն որևէ կերպ չի պատասխանում թշնամուն, այլև ամիսը առնվազն մի 5 զինվորի գերի է տալիս ու… մոռանում գերեվարվածների մասին:

Ի՛նչ է անում «օրվա իշխանությունը»: Ճի՛շտ է. կադրային փոխատեղումներ, թե՝ Վաղարշակը չէ, Արշակն է: Իսկ մյուս օրը կլինի Պողոսը կամ Թորոսը, իսկ միգուցե՝ Սորոսը:

Նույն ողորմելի վիճակն է արտաքին ճակատում: Նույն վիճակն է տնտեսական առումով, սոցիալականով, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտի առումով ու քաղաքակըան դաշտում: Բոլո՛ր առումներով:

Ամենից կարևորը: Ոմանց թվում է, թե ընտրությունները «ջրեցին» կուտակված խնդիրները, հարթեցին ճգնաժամերը, դրանք ստեղծող պատճառները, գործոնները: Ոմանք անգամ ասում են, թե ընտրությունները «լեգիտիմացրեցին» Նիկոլի ստորագրած դավաճանական կապիտուլյացիան:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր