211652_close_icon
views-count1766 դիտում article-date 16:05 21-07-2021

Սուրեն Սահակյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սուրեն Սահակյանին պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սուրեն Սահակյանին ազատել պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է որոշման մեջ:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի 2021 թվականի հունվարի 14-ի որոշմամբ, Սուրեն Սահակյանը նշանակվել էր ՀՀ  պաշտպանության նախարարի տեղակալ։

Նմանատիպ նյութեր