211652_close_icon
views-count33536 դիտում article-date 19:28 20-07-2021

Ողբերգական դեպք Արարատի մարզում. «Եվրոբլոկի» արտադրամասում հայտնաբերվել է 23-ամյա տղայի դի. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արարատ գյուղի Շիրազի 36 հասցեում գործող «Եվրոբլոկի» արտադրամաս, որտեղ հայտնաբերել են երիտասարդ տղայի դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Գրիշա Ամիրխանյանը, ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը:

Ժամանել է նաև  հետաքննական բաժանմունքի հետաքննիչ Արա Ղարիբյանը:

Ոստիկանները պարզել են, որ  նույն օրը՝ ժամը  09:00-ի սահմաններում, նշված արտադրամասում «Եվրոբլոկ»  արտադրող սարքը աշխատացնելու ժամանակ Արարատ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արամ Հարությունյանը անզգուշաբար հոսանքահարվել և տեղում մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված արտադրամասը պատկանում  է Արարատ գյուղի բնակիչ, 56-ամյա Խաչիկ Պողոսյանին, ով նաև  «Խաչիկ Պողոսյան»  ՍՊԸ-ի տնօրենն է:

Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր