211652_close_icon
views-count84648 դիտում article-date 14:43 17-10-2018

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Արտաշատի շուկայում հայտնաբերվել է 45-ամյա տղամարդու դի. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի գլխավոր շուկայում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արմեն Գասպարյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիշա Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները շուկայի տարածքում գտնվող կիսակառույց շինության մոտ հայտնաբերել են Վերին Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 45-ամյա Համլետ Գաբրիելյանի դին, ով, ըստ նախնական տեղեկությունների, էլեկտրահարվել է։ Փաստի առթիվ քննիչ Գ. Ղազարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր