211652_close_icon
views-count1749 դիտում article-date 23:16 18-07-2021

Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի Գավաթում

Ձյուդոիստ Գոռ Կարապետյանը բրոնզե մեդալ է նվաճել հուլիսի 17-18-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում անցկացված պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարում: 81 կգ քաշայինների պայքարում Կարապետյանը 5 հաղթանակ է տարել ու մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրել, հայտնում է Armsport.am-ը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ 73 կգ քաշային կարգում հանդես եկող Անդրեաս Հարությունյանը գրավել է 7-րդ տեղը:

Ձյուդոի Եվրոպայի Գավաթի մրցաշարին մասնակցել է 26 երկրի 203 մարզիկ:

Պատանիների Հայաստանի հավաքականը, ավագ մարզիչ Գոռ Հարությունյանի գլխավորությամբ,  այս մրցաշարին մասնակցել է հետևյալ կազմով՝

Աղասյան Դավիթ 50կգ
Թորոսյան Արտակ 66 kg
Հարությունյան Անդրեաս 73 կգ
Կարապետյան Գոռ 81 կգ

Նմանատիպ նյութեր