2467 դիտում
09:28 17-07-2021
Սահմանադրական դատարանն այսօր կհրապարակի վճիռը. ինչ է սպասվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր՝ հուլիսի 17-ին, Սահմանադրական դատարանը պետք է հրապարակի իր վճիռը չորս քաղաքական ուժերի կողմից ներկայացված բողոքի վերաբերյալ: Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 20-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական ուժերը որեւէ ակնկալիք չունեն ՍԴ-ից ու կարծում են, որ բան չի փոխվի, ինչի համար խորհրդարան անցած ուժերը պլաններ են գծում ԱԺ-ում իրենց աշխատանքների մասով: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ ՍԴ վճռի հրապարակումից հետո իշխանությունը պատրաստվում է արագ կազմակերպել պատգամավորական մանդատների բաշխումը:
Ըստ մեր տեղեկությունների՝ ԿԸՀ-ի հետ քննարկվել է մանդատների բախշման հարցը, ու հնարավոր է՝ այն կատարվի հուլիսի 22-23 ընկած ժամանակահատվածում. դեռ վերջնակամ որոշում չկա: Դրանից հետո նոր հայտնի կդառնա, թե երբ է կայանալու ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստը. խոսվում է, որ այն լինելու է օգոստոսի 2-ին: Իշխանությունները նպատակ ունեն դրանից հետո արագ կազմել նաեւ գործադիր մարմինը ու նշանակել կառավարության անդամներին»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1869 դիտում
19:35 17-07-2021
Սահմանադրական դատարանը վճիռը կհրապարակի 21:00-ին
24697 դիտում
20:18 27-07-2018
Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը կհրապարակի ժամը 23:30-ին
2829 դիտում
12:02 20-04-2019
ՄԻԵԴ-ը ապրիլի 25-ին կհրապարակի «Տեր-Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը. Գործը վերաբերում է 2008-ի մարտի 1-ին
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»