Ռոբերտ Քոչարյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը կհրապարակի ժամը 23:30-ին
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով նախաքննական մարմնի միջնորդության վերաբերյալ վճիռը դատարանը կհրապարակի 23:30-ին: [url=https://armenpress.am/arm/news/942042.html]«Արմենպրես»[/url]-ի փոխանցմամբ` այս մասին հուլիսի 27-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Արա Մնացականյանը:
«Դատարանը գնացել է խորհրդակցությունների սենյակ: 23:30-ին վճիռը կհրապարակվի»,- ասաց Մնացականյանը: