211652_close_icon
views-count11219 դիտում article-date 15:59 16-07-2021

Ադրբեջանը թունելների շինարարություն է սկսել դեպի Շուշի ճանապարհին

Ադրբեջանում սկսվել է թունելների կառուցումն Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի (Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի) ավտոմոբիլային ճանապարհի վրա:

Նոր նախագծի համաձայն` ճանապարհի ձգվածությունը կամուրջների և թունելների հաշվին կկազմի 84,6 կմ: Թունելները կառուցվելու են բարդ ռելիեֆ ունեցող շրջաններում և շրջադարձերի վրա: Ճանապարհին, ընդհանուր առմամբ, 7 թունել է կառուցվելու, որոնց ընդհանուր երկարությունը կկազմի 6,3 կմ: Թունելները կառուցվում են երկու ուղղությամբ և 12 մետր լայնությամբ:  
Բացի այդ, նոր մայրուղու երկայնքով նախատեսվում է տարբեր բարդության հանգույցների կառուցում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր