211652_close_icon
views-count50312 դիտում article-date 12:43 16-07-2021

Ավտովթար Սյունիքի մարզում․ 27-ամյա վարորդը 01-ով բախվել է գազալցակայանի բետոնե պաշտպանիչ պատին․ վարորդը, նրա կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Ավագյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հուլիսի 13-ին Սյունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։

Այդ օրը, ժամը 22։40-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ 27-ամյա Մարատ Մարգարյանը իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով Կապան համայնքի Սյունիք բնակավայրում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը և բախվել ձախակողմյան հատվածում գործող գազալցակայանի բետոնե պատնեշին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ․ Մարգարյանը, նրա ուղևորներ՝ 26-ամյա Փնջիկ Գրիգորյանն ու 4-ամյա Շահեն Մարգարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Կապան» բժշկական կենտրոն։ 

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորները ընտանիքի անդամներ են՝ ամուսինը, կինը և նրանց երեխան։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր