25458 դիտում
21:36 15-07-2021
Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. պայմանագրային զինծառայողը Volkswagen-ով բախվել է ճանապարհի եզրային քարերին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հուլիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրիի բնակիչ, 29-ամյա Գևորգ Հակոբյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 64-րդ կմ հավածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրային քարերին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Հայկ Վարդանյանն ու Անուշավան Աղաջանյանը:
Փաստի առթիվ Ա. Աղաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+