ՊՍԺ-ն այլևս չի փորձի ձեռք բերել Լիոնել Մեսիին
ՊՍԺ-ն այլևս չի փորձի ձեռք բերել Լիոնել Մեսսին, որը հունիսի 30-ից ազատ խաղացողի կարգավիճակ ունի:
Մեսին, ամենայն հավանականությամբ, նոր համաձայնագիր կկնքի «Բարսելոնայի» հետ: Այս պահին որոշակի խնդիրներ կան՝ կապված ֆինանսական Fair Play-ի ու բարձր աշխատավարձների հետ: Լա Լիգան իսպանական գրանդին առայժմ թույլ չի տալիս նոր խաղացողներ հայտավորել:
Լա Լիգայի ավարտված առաջնությունում անցկացրած 35 խաղում Լեոն դարձել է 30 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:
Օրեր առաջ արգենտինացին իր երկրի հավաքականի կազմում հաղթեց Ամերիկայի գավաթի խաղարկությունում, հայտնում է Armsport.am-ը: